Մահացել է ռեփեր Սնուփ Դոգի նորածին թոռը


15:21 , 28 սեպտեմբեր, 2019

Մահացել է հայտնի ռեփեր Սնուփ Դոգի նորածին թոռը։ Երեխան 10 օրական էր, հաղորդում է Fox News-ը։

Նշվում է, որ Կայ անունով նորածնի հայրը երաժշտի որդին է՝ Քորդ Բրոդուսը։ Այդ մասին նա գրել է սոցցանցի իր էջում։

Երեխայի մահվան պատճառը չի նշվում։ Բրոդուսը հայտարարել է, որ երեխան վախճանվել է հենց իր գրկում։ Սնուփ Դոգի որդին նաև հայտարարել է, որ 10 օրում փոքրիկի կյանքը լի էր սիրով։ Նա նաև կոչ է արել գնահատել սիրելի մարդկանց կյանքի յուրաքանչյուր պահը։