21:00 , 28 սեպտեմբեր, 2019Մահից հետո մարդու մարմինը հետաքրքիր մետամորֆոզների է ենթարկվում, սակայն դրանցից ամենաարտասովորը, ըստ գիտնականների, դիակների՝ գերեզմանում շարժվելու ունակությունն է։ Այժմ արդեն կան կադրեր, որոնք ապացուցում են այդ երևույթի գոյությունը։
Ուսանող-կրիմինալսիտ Էլիսոն Ուիլսոնը և նրա գործընկերները նկարահանել են դոնորական մարմնի դիրքը 30 րոպեանոց դադարներով 17 ամիս շարունակ, Նոր Հարավային Ուելսում գտնվող Ավստրալական տաֆոնոմիկ փորձարարական հետազոտությունների կենտրոնում։
«Մենք հայտնաբերել ենք, որ ընթացքում դիակի ձեռքերի դիրքը էականորեն փոփոխվել է։ Սկզբում այն եղել է ամուր հենած մարմնին, սակայն հետագայում հեռացել է դրանից։ Մի ձեռքը սկզբում հեռացել է, ապա կրկին վերադարձել նույն դիրքին, ապա կրկին փոքր-ինչ հեռացել»,- պատմում է Ուիլսոնը։
Ուիլսոնը կարծում է, որ շարժումն իսկապես հնարավոր է, քանի որ ողջ ընթացքում կապանքները շարժվել են և քանդվել։ Ավելի վաղ ուսումնասիրողները հաստատել էին, որ որդերի և այլ էակների առկայությունն է նպաստում դիակի շարժին։ «Որդերը, մրջյուններն ու բզեզները բավականին ակտիվ են մարմնի քայքայման որոշակի փուլերում և կարող են ստիպել մարմնի որոշ հատվածների տեղաշարժվել»,- հարցազրույցում հայտնել էր դատաբժշկական փորձագետ Շարի Ֆորբսը։
Դատական մարդաբան Լորի Բեյքերը՝ Բեյլորի համալսարանից, պատմել է, որ սկզբում մարմինը քարանում է և կոշտանում, ապա աստիճանաբար փափկում է։ Բացի դրանից, երբ աղիքային գազերը այլևս չէն զսպվում, սկսվում է ստամոսքի փքումը, որը ևս կարող է հանգեցնել մարմնի դիրքի փոփոխության։