08:34 , 2 հուլիս, 2013«Քիչ էր մնացել պաշտոն ստանայիք՝ ասացինք ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանին։ «Ո՞վ է ասում»։ Չար լեզուները, հենա-հենա մաքսայինի պետ էիք դառնում։ Մայիսին Ձեր գերատեսչությունում մասնակի հանձնում-ստանձնում էիք գրեթե սկսել։ «Լրագրողների երևակայությունը չափ ու սահման չունի, դո՞ւք եք նման բաները որոշում»։ Մեկ-մեկ կարծես՝ այո։ «Չէ, դուք չեք որոշում, որոշում է երկրի նախագահը»։ Ե՞րբ, ասում են՝ աշնանը որոշելու է։ «Երբ որ կասի։ Հիմա աշխատում ենք»։ Փաստորեն, պայմանավորվածություն կա, Դուք էլ սպասում Եք։ «Չէ-չէ, աշխատում ենք»»,– գրում է թերթը։