08:31 , 2 հուլիս, 2013«ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի հասցեին Սերժ Սարգսյանի շաբաթօրյա քննադատությունները բավական ուշագրավ նախապատմություն ունեն, ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»–ի աղբյուրները, այս ամենը պարզապես ներիշխանական խարդավանքների հետևանք է։ Ի. Զաքարյանի դեմ աշխատել են իշխանական տարբեր ուժեր միաժամանակ՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին, ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանն իր հերթին, Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշ Բարսեղը, իր հերթին, ՎՊ նախագահի տեղակալ Լևոն Յոլյանն էլ իր հերթին։ Ընդ որում, Ի. Զաքարյանի դեմ արշավի մեջ նրանցից յուրաքանչյուրն ունի իր անձնական շահագրգռությունը։
Իսկ «դեմարշը» սրվել է այն բանից հետո, երբ ՎՊ նախագահն ԱԺ-ում հայտարարել էր, թե հատկապես մեծ են ռիսկերը շինարարության և պետական գնումների ոլորտում, և որ ՎՊ-ն այնտեղ է ստուգումներ անելու։ Բանն այն է, որ այդ ոլորտները համարվում են իշխանություններին սնուցող հիմնական ֆինանսական խողովակների «ատկատների» մեծ հնարավորություն տալով նրանց։ Մյուս կողմից նկատենք, որ Ի. Զաքարյանն ամենևին էլ ՀՀ ամենաազնիվ ու ամենամաքուր պաշտոնյան չէ. ասվածի ապացույցը նրա շքեղ առանձնատունն է՝ կառուցված ինչ-որ բարերարի նվիրատվություններով (խոսքը, իհարկե, ամերիկահայ հայտնի մեծահարուստ Ալբերտ Բոյաջյանի մասին է)։ Հավանաբար, Ի. Զաքարյանը պարզապես անցել է ներիշխանական ռուբիկոնը, ու հիմա նրա դեմ են դուրս եկել»,– գրում է թերթը։
Շարունակությունը կարդացեք թերթի այսօրվա համարում