Գործադիր իշխանությունը պարտավոր է հավասարաչափ ապահովել բոլոր դատավորների անվտանգությունն ու արժանապատվությունը


10:39 , 28 սեպտեմբեր, 2019

Եթե գործադիր իշխանությունը դատավորների պաշտպանության իր պարտականությունը կատարում է ընտրողաբար (օրինակ` նույնանման արարքից պաշտպանում է մի դատավորի, բայց հրաժարվում է պաշտպանել մեկ ուրիշ դատավորի), ապա անպաշտպան թողնված դատավորի նկատմամբ պետությունը ցուցաբերում է խտրական վերաբերմունք, դրանով գործադիր իշխանությունը հաստատում է, որ ունի յուրային և իրեն չենթարկվող դատավորներ:

Այս խտրական վերաբերմունքը կարող է հանգեցնել ծանր հետևանքների, մասնավորապես` հասարակության որոշ շերտեր կարող է համարեն, որ ոչ յուրային դատավորներին պաշտպանելու բեռը թողնված է հասարակության այդ շերտերի ուսերին: