ԱՄՆ-ում հայտնաբերվել է երեք սեռ ունեցող որդի տեսակ


07:43 , 28 սեպտեմբեր, 2019

Երեքսեռանի որդի այդ տեսակը Կալիֆոռնիայի Մոնո լճում հայտնաբերել են Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետները: Հետազոտողները նոր տեսակի մասին նկարագրական հոդված են հրապարակել Current Biology ամսագրում:

Մոնոն գերաղի և գրեթե անմարդաբնակ լիճ է: Հետազոտողները դրա մեջ հայտնաբերել են ութ տեսակի մանր որդեր: Նրանցից մեկը՝ Auanema sp.-ն, պարզվել է, երեք սեռի է լինում: Բացի այդ, նա ի վիճակի է հաղթահարելու մկնդեղի չափաբաժինը 500 անգամ ավելի մեծ քանակությամբ, քան մարդը:

Սովորաբար նեմատոդները բաժանվում են արուների և հերմաֆրոդիտների, բայց Auanema sp-ը ունեն նաև էգեր: Պարզվել է նաև, որ այս տեսակը կենդանածին է, մինչդեռ նեմատոդների մեծ մասը ձու է դնում: