18:42 , 28 սեպտեմբեր, 2019
Բաղադրիչներ
- Կարտոֆիլ - 500 գ
- Սունկ շամպինիոն - 70 գ
- Բուսայուղ - ըստ ճաշակի
- Կանաչի - ըստ ճաշակի
- Աղ - ըստ ճաշակի
- Պղպեղ սև - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Սնկերը մանր կտրատում ենք, ավելացնում կտրատած կանաչին և աղ ու պղպեղ ցանում:
Կարտոֆիլը լավ լվանում ենք, բայց կարող ենք նաև չկեղևազրկել: Այն կտրատում ենք և յուրաքանչյուր կտրվածքի մեջ լցնում լցոնը:
Կարտոֆիլները դնում ենք փայլաթիթեղապատ ձևամանի մեջ, մի փոքր բուսայուղ լցնում և ամբողջությամբ փակում փայլաթիթեղով: Եփում ենք 180-200 աստիճան տաքացրած ջեռոցում 40-45 րոպե:
Ահա և վերջ:
Պատրաստեցինք շատ համեղ ու գեղեցիկ կարտոֆիլ։