Հոգեբանական օրենքներ, որոնք արժե մտապահել


02:04 , 28 սեպտեմբեր, 2019

Մարդկանց կյանքը ենթարկվում է բազում հոգեբանական օրենքների։ Այդ օրենքներից մի քանիսի մասին կխոսենք այստեղ։

Դժվարամատչելիության էֆեկտ

Պուշկինը մի բան գիտեր, երբ գրում էր․ «Որքա՜ն քիչ ենք մենք կանանց սիրում»։ Իսկապես, մարդու ուշադրությունը գրավելու համար բավական է սկսել անտեսել նրան։ Մարդու մոտ սկսում է տպավորություն ստեղծվել, որ նա, ով վերապահումով է իրենց վերաբերվում, մարդկանցից լավ է գլուխ հանում, հետևաբար, նա եզրակացություն է անում, որ այդպիսի մարդը հավանում է միայն ընտրյալներին և ցանկանում է համալրել այդ ընտրյալների շարքը։

Ռոմեոյի և Ջուլիետայի էֆեկտ

Այլ կերպ ասած՝ այս էֆեկտը կարելի է անվանել «արգելված պտուղը քաղցր է»։ Որքան անհասանելի է մարդը (գտնվում է շատ հեռվում, շատ է զբաղված, որպեսզի հանդիպի և այլն), այնքան ավելի ցանկալի է նրա հետ հանդիպումը։ Համաձայն այս օրենքի, եթե երկու մարդ ապրում են հարևանությամբ, ապա նրանք կարող են չգրավել միմյանց, քանի որ շատ են հանդիպում։ Սակայն հանդիպելով որևէ այլ տեղ՝ նրանք կարող են միմյանց հանդեպ հետաքրքրություն դրսևորել։

Զեյգարնիկի էֆեկտ

Հայտնագործել է հոգեբանության ոլորտի մասնագետ Բլյումա Զեյգարնիկը։ Նա ուսումնասիրել է մարդու ուղեղի առանձնահատկությունները և եկել անսպասելի եզրահանգումների։ Խնդիրն այն է, որ մարդու հիշելու կարողությունն ուղղակիորեն կապված է դրա ավարտելիության աստիճանի հետ։ Այն գործողությունները, որոնք տրամաբանական ավարտ են ունեցել, ավելի դժվար են հիշվում, քան ընդհատվածները։ Այս էֆեկտն այսօր հաճախակի օգտագործվում է մանկավարժության և արվեստի ոլորտում։