Բրիտանացի թոշակառու ճանապարհորդները զբաղվել են թմրանյութերի տեղափոխմամբ


22:15 , 27 սեպտեմբեր, 2019

72-ամյա բրիտանացին և նրա 71-ամյա նախկին կինը զբոսանավով շրջագայության ժամանակ փորձել են ինը կիլոգրամ կոկաին տեղափոխել Եվրոպա՝ մեկ միլիոն ֆունտ ընդհանուր արժողությամբ: Թոշակառուները կոկաինը թաքցրել են իրենց ճամպրուկներում: Նրանց ձերբակալել են Պորտուգալիայում՝ հանցավորության դեմ պայքարի Բրիտանական ազգային գործակալության ցուցումով:

Կալանավորված տղամարդն ասել է, որ ոչինչ չի իմացել ճամպրուկներում կոկաինի առկայության մասին, սակայն ավելի ուշ խոստովանել է, որ համաձայնել է պարտքերի պատճառով: Զույգն ընդհանուր առմամբ 4 նման տեղափոխություն է կատարել երկու տարվա ընթացքում:

Բրիտանացին դատապարտվել է հինգ տարվա, իսկ նրա կինը երեք տարվա ազատազրկման, տեղեկացնում է Mirror պարբերականը: