Ձկնորսը 272 կիլոգրամ քաշով հազվագյուտ թունա է բռնել


19:16 , 27 սեպտեմբեր, 2019

Իռլանդական Քորք քաղաքի բնակիչը 272 կիլոգրամանոց թունա է բռնել: Այս մասին հաղորդում է The Echo թերթը:

Դեյվ Էդվարդսը հսկայական ձուկ է բռնել Քորթմաքշերի գյուղի ափին: Ձկնորսներ Դարեն Օ՛Սալիվանն ու Հենք Վելդմանը օգնել են նրան որսը ափ դուրս բերել:

Հետևելով բնապահպանակլան նախագծի կանոններին՝ ձկնորսները նշել են բռնված ձկան չափսերը և բաց են թողել: Մինչ այդ Էդվարդսը հասցրել է լուսանկարվել հազվագյուտ թունայի հետ: