Մոսկվայի «օրենքով գողերը» չեն հասցրել թագադրել նովոսիբիրսկցուն


00:30 , 2 հուլիս, 2013

Մոսկվայում ոստիկանները կանխել են «օրենքով գողերի» հանդիպումը, որի ժամանակ պետք է քննարկվեր Նովոսիբիրսկից քրեական հեղինակություն Անտիպի թագադրման հարցը: 

Համաձայն պաշտոնական հաղորդագրության՝ Մոսկվայի ռեստորաններից մեկում ոստիկանները ձերբակալել են «օրենքով գողերին»: Նրանց տարել են ոստիկանության բաժանմունք:

«Российская газетa» թերթը ևս նշել է, որ հավաքի մասնակիցները պետք է քննարկեին նովոսիբիրսկցի Անտիպի թագադրման հարցը: Սակայն ոստիկանությունը չի հաստատել, որ նրա թեկնածության քննարկումը եղել է ձերբակալվածների ծրագրերում: