21:30 , 27 սեպտեմբեր, 2019Միլանի նորաձևության շաբաթվա ընթացքում՝ Gucci-ի ցուցադրության ժամանակ, մոդելներից մեկը ցույց է սկսել:
Այիշա Թան Ջոնսոնը և այլ մոդելներ մասնակցել են հայտնի բրենդի ցուցադրությանը, սակայն այդ սպիտակ կոստյումները, որոնք աղջիկները ցուցադրում էին, փոքր-ինչ նման էին զսպաշապիկների:
Մոդելներից մեկը դեֆիլեի ժամանակ բարձրացրել է ձեռքը, որի ափի մեջ գրված էր, որ հոգեկան խանգարումը նորաձևություն չէ: Այիշան ասում է, որ այդ որոշումը վերջին պահին է կայացրել. գործընկերները նրան աջակցել են:
Աղջկա խոսքերով՝ ինքը որոշել էր օգտագործել այդ հարթակը, քանի որ ցանկանում էր բարձրաձայնել այս խնդրի մասին:
Թան Ջոնսոնը ավելացրել է, որ նորաձևության աշխարհը բացարձակ չի անհանգստանում հոգական առողջության մասին:
Բացի այդ՝ աղջիկը նեղվել է նաև այն բանից, որ շոուի ընթացքում մոդելները քայլում էին շարժասանդուղքի նման պոդիումի երկայնքով:
Ապագայում աղջիկը պլանավորում է Gucci-ից ստացած ողջ գումարը նվիրաբերել հոգեպես անառողջ մարդկանց:
Gucci-ն արձագանքել է այս ցույցին և հայտարարել է, որ այդ հավաքածուն վաճառքի չի հանվելու:
