Facebook-ն սկսել է Ավստրալիայի տարածքում թեստավորել լայքերի հաշվիչը թաքցնող գործառույթը


17:21 , 27 սեպտեմբեր, 2019

Facebook սոցիալական ցանցն Ավստրալիայում սկսել է թեստավորել այն գործառույթը, որը թաքցնում է լայքերի քանակը հրապարակումներում և տեսանյութերի դիտումներում: Այդ մասին հայտնել է New York Times հրատարակությունը:

Սոցիալական ցանցի հայտարարության համաձայն՝ այս պահին որոշված չէ, թե այդ ռեժիմը կթեստավորվի արդյոք այլ երկրներում:

«Մենք կհավաքենք կարծիքները՝ հասկանալու համար, թե փոփոխությունները կբարելավեն արդյոք օգտագործման հարմարությունը»,- մեջբերում է թերթը Facebook-ի ներկայացուցիչ Ջիմի Ռայմոյի խոսքը:

Համանման գործառույթն Instagram-ում արդեն սկսել են թեստավորել աշխարհի յոթ երկրում, այդ թվում՝ Կանադայում և Բրազիլիայում: Լայքերի ընդհանուր թվի փոխարեն օգտատերերին ցույց են տալիս սոսկ ընդհանուր ընկերների մի քանի անուն, որոնց դուր է եկել գրառումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: