Արդեն քաղաքական թեմատիկա ունեցող հեռուստահաղորդումներ են փակվում, շուտով հեռուստաալիքներ ու թերթեր կփակվեն


16:25 , 27 սեպտեմբեր, 2019

Արդեն քաղաքական թեմատիկա ունեցող հեռուստահաղորդումներ են փակվում, շուտով հեռուստաալիքներ ու թերթեր կփակվեն: Կարճ ասած՝ ամեն ինչ ճիշտ է, ես դեռևս թավշյա «հեղափոխությանը» հաջորդող օրերին էի ասել, որ այս կառավարությունը լինելու է նորանկախ Հայաստանի ամենաավտորիտար կառավարությունը:

Այս մարդիկ իրենց ժողովրդավար են հայտարարում, իրավական պետությունից, արդարադատությունից, մարդու իրավունքներից ու ազատություններից են բարբաջում, սակայն իրականում ուղղակի պատերազմ են հայտարարել այդ ամենին: