Armenpress.am-ը գրում է․
Առնվազն 23 մարդ Է զոհվել 6,5 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով, որը սեպտեմբերի 26-ին տեղի Է ունեցել Ինդոնեզիայի Մալուկու նահանգի Ամբոն կղզու ափերի մոտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է France Presse գործակալությունը:
Նրա տվյալներով՝ տուժել Է 100 մարդ, շուրջ 15 հազար բնակիչ մնացել Է առանց կացարանի:
Ավելի վաղ AFP-ն հայտնել Էր 20 զոհվածի մասին: Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում Էր 356 հազար բնակչությամբ համանուն Ամբոն քաղաքից 39 կիլոմետր հյուսիս-արեւելք ընկած շրջանում: Տարերքի օջախը 33 կիլոմետր խորության վրա Էր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: