Կոպտագույն սխալ է, երբ Հայաստանի որևէ ղեկավար որևէ հանրային ելույթում Ադրբեջանի նախագահին անվանում է «գործընկեր»


13:15 , 27 սեպտեմբեր, 2019

Կարծում եմ՝ առնվազն քարոզչական տիրույթում կոպտագույն սխալ է, երբ Հայաստանի որևէ ղեկավար որևէ հանրային ելույթում Ադրբեջանի նախագահին անվանում է «գործընկեր»՝ այդպիսով նրան ունկնդրի գիտակցության մեջ, ըստ էության, հավասարեցնելով իրեն։

Եթե անհրաժեշտ է չեզոք լիցք պարունակող բնորոշում, ապա կարելի է օգտագործել ուղղակի «Ադրբեջանի նախագահ» ձևը, իսկ եթե խնդիր կա քարոզչական հարված հասցնելու, ապա «Բաքվի բռնապետ» սահմանումը լիովին տեղին է և անխոցելի։

#Հայաստանը
#քարոզչություն