«Իրավունք». «Օրենքով գողերը» պատրաստվում են դիմակայել նոր օրենքին. նոր բունտեր են լինելու


10:42 , 27 սեպտեմբեր, 2019

«Այսպես կոչված՝ գողականներին, «օրենքով գողերին» պատասխանատվության կանչելու նախագիծը քաոս է առաջացրել կալանավայրերում:

Ըստ տարածված տեղեկությունների՝ կալանավայրերում նոր բունտեր են հասունանալու: «Չար լեզուները» այդ կապակցությամբ խոսում են, որ վերը նշված օրինագիծը հունից հանել է հատկապես «զոն նայողներին», որոնց «օդերը» կփակվեն այդ օրինագծի ընդունումից հետո:

Զուգահեռաբար, կան նաև խոսակցություններ, որ նախապատրաստվում են նաև «օրենքով գողերը»:

Այսինքն՝ եթե որոշեն նրանց պատասխանատվության ենթարկել միայն նրա համար, որ կոչվում են «օրենքով գող», ապա այն ողջ քրեական համակարգը, որն ինչ-որ չափով դեռ նրանց կողմից կարգավորվում է՝ պահվելով որոշակի բալանսի մեջ, ամեն մի ներքին վերահսկողությունից բաց կթողնվի:

Իսկ դա խոստանում է հանցագործությունների մի այնպիսի աճ, որ իրավապահները հազիվ թե տակից դուրս գան, և վերջում էլի դիմելու են «օրենքով գողերին»՝ բալանսը վերականգնելու համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: