Կարկուտից վնասված բերքը բարձր գներով մթերող ընկերությունների վնասներն ո՞վ է փոխհատուցելու


23:26 , 1 հուլիս, 2013

Այսօր գյուղատնտեսության նախարարը ստիպում է մթերող ընկերություններին բարձր գներով մթերել կարկուտից վնասված բերքը, որից, ակնհայտ է, որակյալ մթերք չի կարող արտադրվել: Սա նշանակում է, որ այս դեպքում էլ արտադրողներն են խնդիրներ ունենալու ստացված ապրանքների իրացման ժամանակ: Միգուցե այս դեպքում էլ էկոնոմիկայի նախարարը կօգնի արտադրողներին իրացնել գյուղացիներից թանկ գներով մթերած բերքի արդյունքում արտադրված մթերքը: