Ջեքսոնը 35 մլն դոլար է վճարել 20 երեխաների ծնողներին. FBI


22:55 , 1 հուլիս, 2013

ետաքննությունների դաշնային բյուրոյի կազմած գործում, որը հրապարակել է բրիտանական The Sunday People պարբերականը, հաստատվում է, որ Մաքլ Ջեքսոնը ոտնձգություններ է կատարել երեխաների նկատմամբ 1989 թվականից, չնայած երգչի պնդումներին, որ ինքը պարզապես ընկերություն է արել նրանց հետ:

Գործից պարզ է դառնում, որ փոփ-արքան ընդհանուր առմամբ 35 մլն դոլար է վճարել 20 երեխաների ծնողներին՝ լռության համար: Այս մասին հայտնում է Newsru.com-ը:

FBI-ում Ջեքսոնին բացեիբաց մանկապիղծ են համարել: Գերատեսչության կազմած գործում 17 տղա կա, որոնց հանդեպ հանրահայտ երգիչն իբր թե սեռական ոտնձգություններ է կատարել: Նրանց վճարվել են տարբեր գումարներ: Նրանցից 5-ն անչափահաս դերասաններ են եղել, երկուսը՝ պարողներ: Ջեքսոնների ընտանիքի փաստաբանները հավաստում են, որ երգիչը միայն մեկ անգամ է վճարել: Դա եղել են 13-ամյա Ջորջ Չինդլերի ծնողները, ում որդու հանդեպ անպատշաճ արարքները Ջեքսոնի կողմից իբր կատարվել են 1993 թվականին:

Տղաների նկատմամբ Ջեքսոնի կրքի մասին տեղեկությունը FBI-ի ձեռքի տակ է հայտնվել 2002 թվականին, երբ գերատեսչությունը հետաքննում էր փաստաբան Էնթոնի Պելիկանոյի դեմ հարուցված գործը, որին մեղադրում էին աստղերի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման և նրանց լրտեսելու մեջ: