«Քարդաշյանների ընտանիքի միակ գեղեցկուհին» փողոց է դուրս եկել առանց ներքնազգեստի (Photo)


02:41 , 27 սեպտեմբեր, 2019

Ամերիկացի սուպերմոդել Քենդալ Ջեները, որին հեռուստահաղորդավար Փիրս Մորգանն անվանել է Քարդաշյանների ընտանիքի միակ գեղեցիկ կինը, փողոց է դուրս եկել առանց ներքնազգեստի: Պապարացիների լուսանկարները հրապարակվել են Daily Mail-ի կողմից:

23-ամյա մոդելին նկարահանել են Բեվերլի Հիլզում: Նա եղել է բարձր իրանով ջինսե կարճ շորտերով, սպիտակ տոպով, որի տակից թափանցել է կուրծքը, oversize վերնաշապիկով և Birkenstock ապրանքանիշի շագանակագույն սանդալներով: Իր հանդերձանքը նա լրացրել է փոքրիկ ուսի պայուսակով և արևային ակնոցներով:

Հագուստը մերկ մարմնի վրա կրելը թրենդային է դարձել հայտնիների շրջանում: Սեպտեմբերին՝ Burberry-ի ցուցադրությունից հետո, Քենդալ Ջեների գործընկերուհին՝ Բելլա Հադիդը, Լոնդոնի փողոցներում հայտնվել է Holzweiler-ի բեժ թրենչով և երկնագույն ազատ ջինսերով: Սակայն լուսանկարիչների ուշադրությունը գրավել է նրա փայլուն, թափանցիկ գործվածքից տոպը: