Կառավարությունն առաջարկում է նվազագույն աշխատավարձը սահմանել 68 հազար դրամ. արդյունքում պետբյուջեի վրա բեռը կկազմի ավելի քան 9 մլրդ դրամ


17:15 , 26 սեպտեմբեր, 2019

Aysor.am-ը գրում է.

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Նարեկ Զեյնալյանի և Բաբկեն Թունյանի հեղինակած «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է նվազագույն աշխատավարձի չափը՝ 55 հազար դրամի փոխարեն սահմանել 63 հազար դրամ:

«Մեր առաջարկից հետո կառավարությունը հանդես եկավ այլ առաջարկով՝ 63 հազար դրամի փոխարեն նվազագույն աշխատավարձը դարձնել 68 հազար դրամ», - ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նիստում ասաց Վարազդատ Կարապետյանը:

Հարցով հարակից զեկուցող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արմեն Ուդումյանը նշեց, որ ուժի մեջ մտնելու դեպքում օրենքը կգործի 2020 թվականից.

«Ստացվում է, որ հինգ տարի արդեն նվազագույն աշխատավարձի բարձրացում չենք ունեցել», - ասաց նա: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ