Ծանրամարտի ԱԱ. Սիմոն Մարտիրոսյանը աշխարհի ռեկորդ սահմանեց պոկում վարժությունում (Video)


16:24 , 26 սեպտեմբեր, 2019

Թաիլանդական Պատտայա քաղաքում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանն այսօր ներկայացնում է 109 կգ քաշային աշխարհի գործող չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը:

Մեր մարզիկն առաջին մոտեցմամբ նախնական պատվիրել էր 190 կգ, ինչն ամենաբարձր պատվերն էր: Չինացի Յանգ Ժեն պատվիրել էր 187 կգ:

Ի վերջո, պոկում վարժությունում Սիմոնն առաջին մոտեցմամբ գլխավերևում պահեց 190 կգ-անոց ծանրաձողը:

Երկորդ մոտեցմամբ մեր մարզիկը բարձրացրեց 195 կգ-ը: Երրորդ մոտեցմանը մեր մարզիկը գլխավերևում պահեց 199 կգ մարզաձողը և սահմանեց աշխարհի ռեկորդ: