Սուրիկ Խաչատրյանի վերադարձին նվիրված Գորիսի ստորագրահավաքը կե՞ղծ էր


21:32 , 1 հուլիս, 2013

Սուրիկ Խաչատրյանի վերադարձին նվիրված Գորիսի ստորագրահավաքը կե՞ղծ էրՇաբաթներ առաջ լրատվամիջոցներով լուր տարածվեց, թե Գորիսում Սյունիքի մարզպետի պաշտոնակատար Արա Դոլունցը ստորագրահավաք է կազմակերպել Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ վերադարձնելու նպատակով: Aravot.am-ը զրուցեց Գորիսի հարակից գյուղերի ղեկավարների եւ Գորիսի մշակութային կենտրոնների ներկայացուցիչների հետ՝ ճշտելու լուրի հավաստիությունը: Վերիշենի գյուղապետ Արարատ Օրդյանը ստորագրահավաքի մասին լրատվամիջոցներից էր իմացել, բայց դեմ չէր լինի մասնակցել նման ստորագրահավաքի. «Ես լսել եմ ստորագրահավաքի մասին, բայց կուրսի չեմ: Ստեղ ստորագրահավաք չի կատարվում, ինտերնետից ենք կարդացել, որ տենց բան կա: Եթե ստեղ ստորագրահավաք լինի՝ կմասնակցենք, անձամբ ես կստորագրեմ, որ ինքը հետ գա: էս ժողովուրդն էլ է իրեն ուզում, գյուղացիների բացարձակ մեծամասնությունը: Շատ իզուր են անում, որ բացասական են խոսում: Էդ մարդու արածները շատ են: Ինչ հարցով դիմել եմ, օգնել է, հիմա էլ խոստացել է, որ միջհամայնքային ճանապարհը պետք է կառուցապատի»: Գյուղապետի խոսքերով, Սյունիքում վախի, սարսափի մթնոլորտ երբեք չի եղել, մամուլն է սարսափի մթնոլորտ հորինել. «Մամուլն ապուշ-ապուշ ասում է էլի, ինչ վախի, սարսափի մասին է  խոսքը: Մարդը, որը պահանջկոտ է աշխատանքի վերաբերյալ, դարձավ սարսափելի՞: Մարդն ուզում է, որ իր շրջապատում բոլորն աշխատեն, ոչ մեկ հենց-նենց չգնա իր տեղը նստի: Մարդը լավ աշխատողին խրախուսում էր, աջակցում էր: Երեւի ոչ մեկ տենց չի աշխատել ու չի էլ աշխատի: Ինքը հրաշալի մարզպետ էր: Շատ հայրենասեր, գործունյա, աշխատասեր մարդ է: Նա գյուղացուն էլ էր աջակցում՝ լինի երեխու վարձի վերաբերյալ, բանակի հարց, գյուղի, անձնական խնդիրներից մինչեւ գյուղի վերջին խնդիրը»: Սուրիկ Խաչատրյանի մասին հիացմունքով խոսեց նաեւ Շինուհայրի գյուղապետ Սմբատ Երեմյանը. «Մեր նախկին մարզպետի հետ հանդիպումները եղել են գործնական եւ միայն գյուղի խնդիրներով: Ինքը միշտ պատրաստակամ է եղել այդ խնդիրների լուծման առնչությամբ: Նա պահանջկոտ մարդ է»: Նա նույնպես ստորագրահավաքի մասին լրատվամիջոցներից էր լսել ու ասաց՝ պատրաստ է մասնակցել: Ստորագրահավաքից տեղյակ չէին Գորիսի Ակ. Բակունցի անվան թանգարանում նույնպես:

նյութն  ամբողջությամբ` այստեղ