Կառավարության որոշմամբ հոկտեմբերի 1-ից կբարձրանա փրկարարների աշխատավարձը


12:41 , 26 սեպտեմբեր, 2019

Սիրելի փրկարարնե՛ր,

Քիչ առաջ ավարտվեց կառավարության նիստի՝ հրշեջ-փրկարարների աշխատավարձերի բարձրացմանը վերաբերող հարցի քննարկումը:

Կառավարության որոշմամբ հոկտեմբերի 1-ից կբարձրանա փրկարարների աշխատավարձը:

Ինչպես և խոստացել էինք, էապես կբարձրանա հատկապես ԱԻՆ փրկարար ծառայության կրտսեր կազմի աշխատավարձը:

Շնորհակալ եմ վարչապետին և կառավարությանն աջակցության համար:

Բարի և անփորձանք ծառայություն եմ մաղթում մեր փրկարարներին:

Խիղճ և խաղաղություն բոլորիս...