Այս կնոջը դատարանն անմեղ ճանաչեց այն բանից հետո, երբ նա մերկացրեց իր մարմինը, ինչո՞ւ․ պատասխանը զավեշտալի է


12:10 , 26 սեպտեմբեր, 2019

Աշխարհը լի է ամենամարազմատիկ պատմություններով ու ամենազարմանալի դատավարություններով։ Մենք առաջարկում ենք ծանոթանալ դրանցից մեկին, որը կստիպի վերանայել կնոջ գեղեցկության մասին բոլոր պատկերացումները։ 

Նկարի հերոսուհին Ֆրինան է` Հին Հունաստանի ամենացանկալի ու գեղեցիկ թեթևաբարո կինը: Ֆրինայով հիանում էին բոլորը ու պատրաստ էին նրան թանկարժեք նվերներ նվիրել, միայն թե գեղեցկուհին գոնե մեկ հայացք նվիրեր իրենց:

Ֆրինան իր շռայլ երկրպագուների շնորհիվ այնքան հարուստ էր դարձել, որ կարող էր անգամ իր սեփական միջոցներով մի ամբողջ քաղաք կառուցել կամ վերակառուցել: Սակայն ամենահետաքրքիրը դեռ առջևում է: Հին Հունաստանում հավատում էին, որ Ֆրինան ունի աստվածային ծագում ու հաստատ Զևսի հերթական երկրային դուստրն է:

Այս խոսակցությունները, սակայն, շատ նախանձամիտների ստիպում էին Ֆրինային տարբեր հանցանքների մեջ մեղադրել: Մի անգամ էլ Ֆրինային մեղադրում են ինքն իրեն Աֆրոդիտեի հետ համեմատելու մեջ, ինչը Հին Հունաստանում համարվում էր սարսափելի հանցանք: Ֆրինային 200 ատենակալների առաջ պաշտպանող փաստաբանը, ով ևս նրա հերթական սիրեկանն էր, փաստարկման բոլոր մեթոդներն օգտագործելուց հետո անզորությունից մերկացնում է դիցուհուն բոլորի առաջ ու հարցնում. «Արդյոք այսպիսի մարմին ունեցող կինը կարո՞ղ է հանցագործ լինել»:

Ֆրինայի մերկ մարմինը տեսնելուց հետո բոլոր 200 ատենակալներն էլ արդարացնում են նրան` համաձայնելով, որ նման անթերի մարմնի տիրուհին պարզապես չի կարող որևէ մեղք գործել: Այսպես Ֆրինայի գեղեցկությունը փրկում է նրան անողոք դատավճռից: