Ադրբեջանի կողմից օդից և ցամաքից ներթափանցման դեպքերից հետո ի՞նչ սահմանային հանգստության մասին է խոսում Փաշինյանը


11:33 , 26 սեպտեմբեր, 2019

Վարչապետը 3 օր է՝ ԱՄՆ-ում խոսում է այն մասին, որ իրեն հաջողվել է Ալիևի հետ պայմանավորվել, որ սահմանին հանգստությունը պահպանվի:

Կարող էր, չէ՞, մեկը վարչապետին զեկուցել, որ Արցախի սահմանին վերջին 3 օրում 2 դեպք է տեղի ունեցել, ներթափանցման դեպք՝ օդից և ցամաքից, որոնք երկուսն էլ կանխվել են: Ի՞նչ հանգստության մասին է խոսում, ո՞վ գիտի: