21:22 , 1 հուլիս, 2013
«Սերժ Սարգսյանի եւ Վերահսկիչ պալատի նախագահի հարաբերությունները ոչ թե օրենքով են կարգավորվում, այլ անձնական հարթություն ունեն: Քանի որ օրենքով չի կարգավորվում, Սերժ Սարգսյանը կարող է այդպես նկատողություն անել, եւ միայն իրենք երկուսով գիտեն՝ ինչքանով էր այդ նկատողությունը տեղին կամ անտեղի»,- Aravot.am-ի հետ զրույցում նախագահի վերջին խորհրդակցության ժամանակ Իշխան Զաքարյանին ուղղված նկատողության մասին այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա վստահեցրեց, որ Իշխան Զաքարյանը Սերժ Սարգսյանի գծած գծից դուրս է եկել, դրա համար էլ արժանացել է նկատողության. «Երբ այդ բացահայտումները տեղի ունեցան, Վերահսկիչ պալատի նախագահն ասում էր, որ նախագահը տեղյակ է, կարծես թե իրեն վստահություն էր տալիս այդ ամենն ասելու: Բայց ինչպես երեւում է, երեւի թե գծից մի փոքր շեղվել է եւ մի փոքր ինքնագործունեություն իրականացրել, որի արդյունքում բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծել: Աջակցություն ստացավ ԱԺ նախագահի կողմից եւ կարծես թե նաեւ դատախազությունը որեւէ գործառույթ չիրականացրեց, եւ այդ ամենը որոշակի շիլաշփոթ ստեղծեց: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիմա կարծես իշխանությունների ներսում պարզաբանման ժամանակահատված է սկսվել կամ տարբեր ներկայացուցիչների հզորացման կամ թուլացման պրոցես է սկսվել մի շարք պատճառներով, կարծում եմ, այդ ամենը բերեց նրան, որ որոշակի բացասական, խիստ գնահատականների արժանացավ ՎՊ նախագահը Սերժ Սարգսյանի կողմից»: Ըստ Արմեն Մարտիրոսյանի, բարդ իրավիճակ է գլխավոր դատախազի եւ Հովիկ Աբրահամյանի համար եւ նրանք հնարավոր է զրկվեն իրենց պաշտոններից:
Նյութն ամբողջությամբ` այստեղ