Բողոքի ակցիաներ՝ Կառավարության շենքի դիմաց. ուղիղ


11:17 , 26 սեպտեմբեր, 2019

Կառավարության շենքի դիմաց քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում: Այստեղ են բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերը, որոնք պահանջում են արդար դատավարություն իրենց երեխաների մահվան հանգամանքը բացահայտելու համար:

Բողոքի ակցիա է իրականացնում նաև Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի տնտեսվարողներից մեկը, ով ունի 70 հա հողատարածք: Վերջինս բողոքում է, որ ոռոգման ջուր չլինելու պատճառով բերքը չորանում է։