21:12 , 1 հուլիս, 2013
ՀՀ դատախազության կազմավորման 95-ամյա հոբելյանի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ, որոնց այսօր ընդունեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։
Մինչ Աղվան Հովսեփյանը ողջունում էր պատվիրակներին ու ստորագրում համաձայնագրեր, իսկ լրագրողներն աշխույժ լուսաբանում էին, օտարերկրյա հյուրերից մեկը տեղավորվելով փոքրիկ դահլիճի հետևի աթոռներին, խնամքով հանեց պիջակը, գցեց աթոռներից մեկի թիկնակին, ապա հանեց նաև կոշիկները և պառկեց քնելու։
Այդ ընթացքում Հայաստանի և Մոլդովայի գլխավոր դատախազները ստորագրեցին երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության ծրագիր, իսկ Հայաստանի և Կիպրոսի գլխավոր դատախազները՝ համագործակցության հուշագիր։
Նշենք, որ Հայաստանում են Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Չեխիայի, Վրաստանի, Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի գլխավոր դատախազները, Չինաստանի և Բելառուսի դատախազությունների պատվիրակությունները, ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի և Դատախազների միջազգային ասոցիացիայի պատվիրակությունները։
Նյութն ամբողջությամբ` այստեղ