20:35 , 1 հուլիս, 2013
Հենց Սնոուդենը հայտնվեց Ռուսաստանում, ես ասացի, որ նպատակը Վիկտոր Բուտի հետ փոխանակումն է: Նաեւ:
Տեւական ժամանակ է, ինչ «մած-Ռուսը» սրտի մրմուռով ուզում է մի կերպ էքստրադիցիայի ենթարկել Բուտին, սակայն ԱՄՆ-ն ասում էր.
- Ի՞նչ եք ասո՜ւմ:
Հիշեցնենք, որ Բուտը զենքի համաշխարհային վաճառող-դիլեր-մագնատ` «նավատորմ-մարդ» է, որն իրականացնում է ռուսական այդ կարգի փակ ու բաց բոլոր գործընթացները. նա «պրոստոյ» տղերքից չէ, ուստի Ռուսաստանը ամեն ինչ անելու է նրա համար:
Երբ Սնոուդենը հայտնվեց Շերեմետեւոյի տրանզիտ գոտում, ես գրեցի, որ նպատակը հենց Բուտն է:
Այսօր Պուտինը կրկին հեռավոր ակնարկ է արել առանց անուն տալու, որ պատրաստ են տալ Սնոուդենին, եթե ինչ-որ մեկի հետ փոխանակմանը համաձայնի ԱՄՆ-ն:
Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա կարծում եմ, որ չի տա ԱՄՆ-ն Բուտին` Սնոուդենի դիմաց:
Չի տա եւ` վերջ: