ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մարզադաշտից է հետևում Ռոմայի խաղին


23:03 , 25 սեպտեմբեր, 2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մարզադաշտից է հետևում Ա սերիայի 5-րդ տուրի «Ռոմա»-«Ատալանտա» խաղին։ Այս մասին տեղեկանում ենք նրա պաշտոնական ինստագրամյան էջից։

Նախագահը մարզադաշտից լուսանկարներ է հրապարակել ու գրել․ «Առա՛ջ, Մխիթարյա՛ն»՝ կցելով նաև Հենրիխի՝ փոխարինման դուրս գալու լուսանկարը։