Թրամփը հայտարարել է, որ իրեն ավելի վատ են վերաբերում քան Նահանգների մյուս նախագահներին


22:46 , 25 սեպտեմբեր, 2019

Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ իրեն ավելի վատ են վերաբերվում, քան Միացյալ Նահանգների բոլոր նախորդ նախագահներին։

«Մեր երկրի պատմության մեջ չի եղել և ոչ մի նախագահ, որին այդքան վատ վերաբերվեին, որքան ինձ: Դեմոկրատները ներծծված են ատելությամբ ու վախով: Նրանք ոչինչ չեն անում: Չի կարելի թույլ տալ, որ երբևիցե նման բան տեղի ունենա մեկ այլ նախագահի հետ: Վհուկների որս Է»,-գրել Է Թրամփը Twitter-ում: