Դեմի Մուրը պատմել է մոր պատճառով բռնաբարության մասին


23:01 , 25 սեպտեմբեր, 2019

Ամերիկացի հայտնի դերասանուհի Դեմի Մուրը խոստովանել է, որ 15 տարեկանում իրեն բռնաբարել են մոր թույլտվությամբ: Այս մասին աստղը պատմել է Good Morning America հաղորդման եթերում:

Դերասանուհու խոսքով՝ իր մայրը՝ Վիրջինիա Քինգը, տառապում էր ալկոհոլիզմից և տղամարդկանց գրավելու համար հաճախ աղջկան իր հետ տանում էր բար։

Տասնհինգ տարեկան հասակում Մուրը վերադարձել է տուն և այնտեղ հայտնաբերել իր մոր ընկերոջը։ Տղամարդ բռնաբարել է դեռահասին և հարցրել. «Ինչպե՞ս ես զգում, երբ քո մայրը քեզ վաճառում է 500 դոլարով»։

Մուրը նշել է, որ իր սրտի խորքում նա հավատում է, որ մայրը ուղղակի գործարք չի կատարել վաճառելով իրեն, բայց բռնաբարողին «հասանելիություն է տվել»։