Ինչը կփոխվի մեր կյանքում արդեն 2069 թվականին. գիտությունը մեծ քայլերով առաջ է շարժվում


22:45 , 25 սեպտեմբեր, 2019

Ֆիզիկական առևտուրը կվերանա

Բոլոր գնումները կկատարվեն «էկրանների միջոցով», ի դեպ, ոչ միայն հատուկ մասնագիտացված խանութներից, այլև, օրինակ, շոուների ժամանակ: Դիտում եք որևէ շոու, և դուր է գալիս հերոսուհու զգե՞ստը: 3D տպիչը տպում է նույն զգեստից հենց Ձեր չափերով, իսկ հատուկ դրոնն այն առաքում է Ձեզ:

Խցանումները, ավտովթարները և ճանապարհատրանսպորտային այլ պատահարներն անցյալում կմնան

Փոխարինման կգան ավտոմատիզացված համակարգերը: Ճանապարհները կվերականգնվեն ինքնուրույն՝ դրանցում նախապես տեղակայված բակտերիաների օգնությամբ, և դրանց ծանրաբեռնվածությունը կթեթևանա՝ շնորհիվ տրանսպորտային միջոցների նոր տեսակների:

Քաղաքները ծածկված կլինեն գմբեթանման երևույթներով, իսկ ներսի կլիման կլինի բնակիչների վերահսկողության տակ 

Բնակելի համալիրները կկանաչապատվեն այնպիսի բույսերով, որոնք կաճեցվեն հիդրոպոնիկայի օգնությամբ: Յուրաքանչյուր երկնաքեր իր բնակիչներին կտրամադրի իր ներսում աճեցված բանջարեղեն, մրգեր և հացահատիկ:

Միայն մտքի ուժով մենք կկարողանանք ամբողջական վիրտուալ աշխարհներ ստեղծել 

Դիզայներական և արտադրական ընկերությունների նոր սերունդներն ու արհեստական բանականությունը թույլ կտան մշակել յուրաքանչյուր սցենար կամ խաղ՝ օգտագործելով միայն մտքեր, այլ ոչ կոդեր:

Այլևս երբեք չեք արտաբերի «վատ գրաֆիկա» կամ «էժանագին սպեցէֆեկտներ» արտահայտությունները

Թվային տեխնոլոգիաները կմոլորեցնեն մեր 5 զգայարաններին, և վիրտուալ աշխարհը չի տարբերվի իրականից: Այս ամենը կկատարվի՝ շնորհիվ նանոտեխնոլոգիաների և նեյրոինտերֆեյսի:

Սոցիալական կապերի ընդլայնումն ու պարզեցումը կմոտեցնի մարդկանց

Հոլոգրաֆիկ ինտերֆեյսները թույլ կտան ոչ միայն կապ հաստատել հեռավորության վրա, այլ նաև, օրինակ, ընկերների հետ գոլֆ խաղալ կամ ձեռք սեղմել: Սոցիալական ցանցերում մարդիկ կշփվեն տելեպատիկորեն, յուրաքանչյուր լեզվով: Ուղեղի իմպլանտները թույլ կտան խոսքի համաժամանակյա թարգմանություն կատարել, ով էլ լինի Ձեր զրուցակիցը:

Բոլորը կմոռանան ունիվերսալ դիետաների մասին

Մաշկում տեղադրված սոնսորային սարքավորումների օգնությամբ մեր սննդակարգը կանհատականացի՝ հաշվի առնելով առողջական վիճակն ու գենետիկան: Սենսորները խորհուրդ կտան մեզ սնվել մեզ համար նախատեսված կարգով։

Կհրաժարվենք մի շարք նախապաշարմունքներից, քանի որ միջատներն ու սինթետիկ սնունդը կդառնան կենդանական սպիտակուցի գլխավոր աղբյուրները

Կենդանիների բուծումը պահանջում է չափազանց շատ հող և ռեսուրսներ: Ապագայում բոլորի սննդակարգում կներառվեն միջատները, և բոլոր խոհանոցներում դրված կլինեն սննդային տպիչներ, որոնք ուտելիք կպատրաստեն:

Գենային ինժեներիան թույլ կտա բարելավել մարդկանց ֆիզիոլոգիան, ռեֆլեքսներն ու զգայական օրգանները 

Գիշերային տեսողություն, տոկունություն, գերազանց լսողություն… Հաշմանդամությունը կմնա անցյալում: Շատերը կունենան սուպերկարողություններ: