20:30 , 25 սեպտեմբեր, 2019Հայտնի ամերիկա-ավստրալացի կենսաբան Դևիդ Սինքլերն աշխարհում գլխավոր մասնագետներից է, ով ուսումնասիրում են ռեսվերատրոլի երիտասարդացնող ազդեցությունը: Ներկայումս նա ապրում և աշխատում է ԱՄՆ-ում՝ Հարվարդի համալսարանի բժշկական դպրոցում:
Դևիդ Սինքլերը ստացել է ավելի քան 25 հեղինակավոր մրցանակ, ներառյալ՝ Ավստրալական բժշկական հետազոտությունների համայնքի մեդալ, ԱՄՆ առողջապահության դեպարտամենտի NIGMS MERIT մրցանակ:
Ըստ բժշկի.
«Փորձերը, որոնք կատարվում են մկների վրա, ցույց են տալիս, որ առողջ սննդի և ռեսվերատրոլի համակցությունը հրաշքներ է գործում: Ռեսվերատրոլը էական ազդեցություն է ունենում այն ժամանակ, երբ մկները տառապում են ճարպակալմամբ և նստակյաց կյանք են վարում: Սակայն այն մկները, որոնք առողջ ապրելակերպ ունեն, և նրանց տալիս ենք ռեսվերատրոլ, ապրում են շատ ավելի երկար մյուս բոլոր մկներից:
Վերականգնողական բժշկության և պրեպարատների համադրությունը կյանքը երկարացնելու հատկություն ունի: Իմ հետազոտությունները նպատակ ունեն մարմինը հնարավորինս երկար ժամանակ առողջ պահելու օրգանիզմի պաշտպանական ուժերը զարգացնելու միջոցով: Ես պետք է դա անեմ այնքան ժամանակ, մինչև որ մյուս գիտնականները մշակեն օրգանների աճեցման և տեղադրման եղանակներ:
2050 թվականից հետո ծնված երեխաները կկարողանան ապրել մինչև 100 տարի: Մարդիկ առողջ կլինեն իրենց կյանքի մեծ մասի ընթացքում: Նրանք 80 տարեկանում ակտիվ կլինեն, կկարողանան թենիս խաղալ և զվարճանալ թոռների հետ:
Դուք ինքներդ տեսնում եք, որ այդպիսի մարդիկ կան նաև մեր օրերում, սակայն ես ցանկանում եմ, որ ապագայում այդպիսին լինի մարդկության մեծ մասը: Այդ ժամանակ հակատարիքային պրեպարատները հասանելի կլինեն հանրությանը: Մարդիկ, որոնք այսօր ապրում են մինչև 100 տարի, կապրեն 120-130 տարի:
Ես կարծում եմ, որ դարավերջում մարդիկ կկարողանան ապրել մինչև 150 տարի, քանի որ գիտությունն ու բժշկությունը մեծ զարգացում կապրեն այդ ժամանակ և մեծ հնարավորություններ կընձեռեն մարդկանց»: