Բորիս Ջոնսոնը վաղաժամ լքել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը և վերադարձել Լոնդոն


16:16 , 25 սեպտեմբեր, 2019

Aysor.am-ը գրում է․

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիջ Ջոնսոնը հարկադրված է եղել կրճատել Նյու Յորք իր այցի ժամկետը, որտեղ նա մասնակցում էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, և վերադարձել է Լոնդոն այն բանից հետո, երբ Միացյալ Թագավորության Գերագույն դատարանը որոշում է ընդունել խորհրդարանի գործունեությունը կասեցնելու նրա որոշման անօրինականության մասին, հայտնում է «Sky News»-ը:

Բրիտանական հեռուստաալիքի տվյալներով՝ Նյու Յորքից մեկնելուց առաջ Ջոնսոնը, որից արդեն պահանջում են հրաժարական տալ, զանգահարել է Երիսաբեթ Երկրորդ թագուհուն, սակայն հայտնի չէ՝ նա թագուհուց ներողություն խնդրե՞լ է ստեղծված իրադրության կապակցությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ