18:14 , 1 հուլիս, 2013
Ըստ «Ինովացիաների գլոբալ ինդեքս-2013» -ի` Հայաստանը հանրակրթական ոլորտում արձանագրել է ամենաբարձր ցուցանիշը տարածաշրջանում` 56.8 (Վրաստան` 42, Ադրբեջան` 41.6, Թուրքիա` 40.8, Իրան` 45.5):
Բարձրագույն կրթության ոլորտում մեր ցուցանիշը`31.3, զիջում է միայն Իրանին` 45.5 (Վրաստան` 27.1, Ադրբեջան` 23.9, Թուրքիա` 28.9):
Իհարկե, համակարգում դեռ կան իրենց լուծմանը սպասող բազմաթիվ խնդիրներ:
Սակայն ուրախալի է, որ կատարած աշխատանքները, անաչառ և անկախ գնահատմամբ, տալիս են իրենց արդյունքը: