«Ժողովուրդ»․ Պահակները գիշեր-ցերեկ հսկում են Արծվանիստի չգործող մանկապարտեզը. տարեկան 3 մլն դրամ՝ աշխատակիցներին վճարելու համար


10:02 , 25 սեպտեմբեր, 2019

«Պահակները գիշեր-ցերեկ հսկում են Արծվանիստի չգործող մանկապարտեզը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գեղարքունիքի մարզի՝ 3350 բնակիչ ունեցող գյուղի այդ մանկապարտեզը տարիներ առաջ է լուծարվել, բայց համայնքային բյուջեից շարունակում են փող դուրս գրել՝ ոչ միայն պահակներին, այլ վարիչի հաստիքով «աշխատողին» վճարելու համար:

Մանկապարտեզն անբարեկարգ է եղել՝ անմխիթար շենքային պայմաններով, տանիքը՝ կիսափուլ, շենքի պատերը՝ կիսաքանդ, առանց սանհանգույցի ու ջրամատակարարման: Եւ մարզպետարանը տարիներ առաջ որոշել է այն փակել՝ երեխաների առողջությունը չվտանգելու համար: Ստեղծման օրվանից չնորոգված մանկապարտեզի վերականգնման համար փող չեն գտնում, բայց ինչպես գյուղապետարանի հաշվապահը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց, գիշերային-ցերկային պահակներն է՛լ, վարիչն է՛լ աշխատավարձ ստանում են: Դրա համար համայնքային բյուջեից տարեկան 3 մլն դրամ է դուրս գալիս»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: