Առանց վիրահատության Տիմոշենկոն կարող է հաշմանդամ դառնալ. գերմանացի բժիշկներ


17:40 , 1 հուլիս, 2013

 

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին զննող գերմանացի բժիշկները խորհուրդ են տվել իրենց հիվանդին մոտակա ժամանակներում շտապ վիրահատություն անել, այդ մասին լրագրողներին հայտնել է Տիմոշենկոյի դուստրը` Եվգենիա Տիմոշենկոն:
Տիմոշենկոյի դուստրը մանրամասնել է, որ հաշվի առնելով Տիմոշենկոյի առողջական վիճակի վատթարացումը` բժիշկները խորհուրդ են տվել վիրահատությունը որքան հնարավոր է շուտ անել: Նրա խոսքերով` բժիշկները կարծում են, որ վիրահատություն չանցկացնելու դեպքում Տիմոշենկոն կարող է հաշմանդամ դառնալ:

Եվգենիան ասել է, որ նախկին վարչապետի բարեկամները և պաշտպանները պահանջում են, որ վիրահատությունը անպայման պետք է իրականացվի բեռլինյան մասնագետների կողմից և ամենամոտ ժամանակներում:

 

Նյութն ամբողջությամբ՝  այստեղ