Իտալացի երգչի ելույթները դադարեցրել են Covent Garden-ում՝ ոտնձգությունների պատճառով


05:30 , 25 սեպտեմբեր, 2019

Լոնդոնի Թագավորական Քովենթ Գարդեն թատրոնում դադարեցրել են իտալացի տենոր Վիտորիո Գրիգոլոյի ելույթները՝ երգչախմբի մասնակիցներից մեկի նկատմամբ ոտնձգությունների պատճառով: Այս մասին գրում է The Sun-ը՝ հղում անելով աղբյուրներին:

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 18-ին Ճապոնիայում՝ Շարլ Գունոյի «Ֆաուստ» օպերայի ավարտին, որում երգիչը հանդես է եկել գլխավոր դերով:

«Դա տեղի է ունեցել հանդիսատեսի աչքի առաջ: Երգչախմբի անդամները խնդրում էին նրան, որ կանգ առնի»,- հավելել է աղբյուրը:
Նա նշել է, որ մարդիկ ցնցված էին կատարվածից:

Այս դեպքից հետո երգչին հեռացրել են ներկայացումին մասնակցությունից՝ մինչև հետաքննության ավարտը: