Լյովա Բաղդասարյանը կալանավորվել է


20:23 , 24 սեպտեմբեր, 2019

Hraparak.am-ը գրում է.

Մեզ հայտնի է դարձել, որ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանը կալանավորվել է: 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Լյովա Բաղդասարյանը ձերբակալվել էր կաշառք ստանալու կասկածանքով։ :

Ձերբակալությունից հետո ԱԱԾ-ն միջնորդություն էր ներկայացրել նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: