Պարզվում է՝ վարչապետի խոսնակի համար ոտքի վրա հանդիպումների արդյունավետությունը հասկանալի չէ


18:30 , 24 սեպտեմբեր, 2019

Դուշանբեում վերելակի մեջ պայմանավորվածություններ ձեռք բերելը արդյունավետ ու հասկանալի էր, իսկ այժմ, պարզվում է, վարչապետի խոսնակի համար ոտքի վրա հանդիպումների արդյունավետությունը հասկանալի չէ...

Ախ, այդ երկակի ստանդարտները...

Երևի Նյու Յորքի վերելակները լավը չեն ուղղակի 

««Սովորաբար նման հանդիպումները պատրաստվում են. ոտքի վրա հանդիպման արդյունավետությունն ինձ համար այնքան էլ հասկանալի չէ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդի հանդիպում երկու երկրների առաջնորդների մակարդակով»: