Երևանի մետրոպոլիտենի ուղևորները սեպտեմբերի 25-ից երթևեկը կսկսեն նոր ժետոններով


15:36 , 24 սեպտեմբեր, 2019

Armenpress.am-ը գրում է․

Երևանի մետրոպոլիտենի ուղևորները սեպտեմբերի 25-ին, ժամը 07։00-ից  իրենց երթևեկը կսկսեն նոր ժետոններով։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ» -ի մամուլի խոսնակ՝ Տաթևիկ Խաչատրյանը, միևնույն ժամանակ այն քաղաքացիներն ու ուղևորներն, ովքեր ունեն հին նմուշի ժետոններ, կարող են մոտենալ կայարանների դրամարկղեր  և հինը փոխարինել նորով։