Բռնապետությունն այ սենց ոտ-ոտ ա գալիս. Փաշինյանի հետ հավաքի կազմակերպիչները թույլ չեն տվել նման պաստառներով մարդկանց մուտքը (Photo)


14:59 , 24 սեպտեմբեր, 2019

Լոսի Գրանդ Փարքում Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին հսկիչները թույլ չեն տվել մտնել Ամուլսարի վերաբերյալ պաստառներով: Ասել են, որ կազմակերպիչների պահանջն էր՝ թույլ չտալ պաստառների և ցուցանակների մուտքը տարածք: «Դուխով» կամ «Նիկոլ, մենք քեզ հետ ենք» բովանդակությամբ պաստառների մուտքն, այնուամենայնիվ, չի կանխարգելվել  

Ասածս ի՞նչ ա... Զգոն լինենք, բռնապետությունն այ սենց ոտ-ոտ ա գալիս՝ անցանկալի մտքերը սրբագրելով:

Հավելում․ դրածս գրառումներից մեկի հեղինակն է գրել՝ Էլֆինա Թովմասյանը. «barev dzez, dzer postum im gracy ka, es uzum em asel vor indz chen argelel mtnel pastarov ners! indz vra mardik en hardzakvel, vochte ashxatoxnery! infon sxal e!»։