10 բառ, որոնք միանգամից կփոխեն Ձեր կյանքը և շրջապատի վերաբերմունքը. խոսքը ուժ ունի (Photo)


19:30 , 24 սեպտեմբեր, 2019
Ինձ ցավեցրել ես նրանով, ինչ արել ես

Մի վախեցեք ասել, որ դիմացինը Ձեզ ցավեցրել է: Եթե իսկապես Ձեզ և Ձեր ընտրյալին սիրում եք, ապա ամեն ինչ պարզաբանելու կարիք ունի:

Կներեք, ես սխալվել եմ

Մի վախեցեք ասել, որ սխալ եք, որ Ձեր մեղքը ունեք: Սկզբում դա կարող է դժվար լինի, բայց արդյունքում Դուք կուղղեք և կթեթևացնեք լարված հարաբերությունները:

Ոչ

Հնչում է այնպես, կարծես ձեզանից շատերը կարող են դա ասել, բայց ոչ. ինչ-որ մեկին մերժելն այդքան էլ սարսափելի բան չէ: 

Ես համաձայն չեմ 

Համաձայնություն մի տվեք: Իրավունք ունեք չհավատալու կամ էլ չհամագործակցելու: Կարողացեք Ձեր կարծիքը արտահայտել: 

Հերիք է

Երբ հասկանում եք, որ ամեն ինչ արդեն հոգնեցրել է, կարող եք ասել դրա մասին: Մարդիկ պետք է իմանան, թե ինչ եք զգում: 

Դա քեզ չի վերաբերում

Իրավունք ունեք պաշտպանելու ինքներդ Ձեզ: 

Չգիտեմ 

Մարդիկ միշտ խուսափում են ասելուց, որ բավարար գիտելիքներ չունեն ինչ-որ ոլորտում, բայց իրականությունն այն է, որ մենք միշտ սովորում ենք: 

Վախենում եմ

Բոլորս էլ ունեք մեր վախերը: Դրանց մասին, բնականաբար, պետք է խոսեք, այլապես դրանք ավելի կխորանան:

Ցանկանում եմ մենակ մնալ

Երբեմն ժամանակ է պետք կյանքի մասին մտածեկու համար: Ինքներդ Ձեզ համար ժամանակ առանձնացրեք, որպեսզի հասկանաք, թե ինչ եք ցանկանում անել: 

Յուրաքանչյուրին էլ ժամանակ է հարկավոր՝ հասկանալու համար, թե ինչն է կարևոր կյանքում: 

Ես սիրում եմ քեզ

Ոչ ոք երաշխիք չունի, որ դիմացինը կպատասխանի այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Ուղղակի համարձակություն հավաքեք ու ասեք, որ սիրում եք: