Կամ խոստովանեք, որ գյոռմամիշ եք, ու 350.000 դոլար տվել եք կայֆավատ լինելու համար, կամ էլ մնացեք GG-ի հույսին ու էկոնոմ չվերթերով էլ թռեք (Video)


14:41 , 24 սեպտեմբեր, 2019

Սան Հոզեից Սիլիկոնյան հովիտ Փաշինյանենց GG-ի՝ պոպուլիստական գրառումներով միկրոավտոբուսներն են տարել։ Հիմա ստեղ դիսոնանս ա առաջանում. պարոնայք պատվիրակության անդամներ, հիմա դուք 350.000-դոլարանոց մասնավոր չարթերային թռիչք պատվիրո՞ղ եք, թե՞ GG-ի հույսին մնացած էժանագին պոպուլիստներ։

Յանիմ տեսեք, մենք էնքան հասարակ ենք, որ հայկական արտադրության ստարտափի միկրոավտոբուսներով ենք գնում։ Ի՜նչ մի համեստություն։

Վարչապետի մամլո խոսնակն ասում էր՝ հանդիպումները շատ էին, դրա համար ենք 165 միլիոն դրամանոց ռեյս պատվիրել։ Բա էդ հանդիպումներից չե՞ք ուշանա, որ էդ սպրինտերներով եք գնում։   Ախր շատ խղճալի եք, է, թե՛ ձեր արդարացումներում, թե՛ արարքներում։ Կամ պրիզնատ եկեք, որ չտես գյոռմամիշ եք, ու, հա, լավ էլ մի փեշ փող եք տվել, որովհետև տենց եք ուզել կայֆավատ լինել, կամ էլ մնացեք GG-ի էկոնոմի հույսին ու էկոնոմ չվերթերով էլ գնացեք ձեր անարդյունք այցերին։