«Վերջին րոպեներ». հուզիչ ֆոտոշարքը ներկայացնում է, թե ինչ են զգում մարդիկ, երբ կորցնում են իրենց կենդանիներին (Photo)


13:27 , 24 սեպտեմբեր, 2019

Լուսանկարչուհի Ռոզ Թեյլերը չափազանց հուզիչ ֆոտոշարք է ներկայացնում դիտողի ուշադրությանը։ Նա կարողացել է իր լուսանկարչական ապարատով ֆիքսել իրենց ընտանի կենդանիներին կորցնող տերերի էմոցիաները, երբ նրանք իրենց կենդանու կողքին անցկացնում են վերջին րոպեները։ 

Ըստ Ռոզի՝ յուրաքանչյուր կորուստ էլ դժվար է տրվում, հատկապես երբ կորստիդ առարկան այն կենդանին է, որը հավատարմորեն միշտ եղել է քո կողքին։ Ռոզը փորձում է իր ֆոտոշարքով հորդորել չթողնել սեփական կենդանիներին ու վայելել նրանց կողքին անցկացրած յուրաքանչյուր պահը, որը կարող է և վերջինը լինել։ 

Հուզիչ ֆոտոշարքի ամենաստացված կադրերը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։