«Կինը պետք է երկու գեղեցկություն ունենա՝ հայացքն ու շուրթերը. hայացքով նա կստիպի սիրահարվել, իսկ շուրթերով կապացուցի իր սերը». Մերիլին Մոնրոյի՝ կնոջը բացահայտող 17 մտքերը


12:22 , 24 սեպտեմբեր, 2019

Բոլոր ժամանակների ամենաինտրիգային գեղեցկուհի Մերիլին Մոնրոն ոչ միայն ոճի ու գեղեցկության ընդօրինակման աղբյուր էր, այլ նաև իր մտքի գոհարներով միշտ ցույց է տվել, թե ինչպիսին պետք է լինի կինը։ Առաջարկում ենք ծանոթանալ նրա ամենահայտնի 17 մտքերին, որոնցից հետո դուք կանանց ավելի լավ կճանաչեք։

1. Խելացի կինը համբուրում է, բայց չի սիրում, լսում է, բայց չի հավատում և հեռանում է, նախքան իրեն կլքեն։ 

2. Կարիերան հրաշալի բան է, բայց նրանով ցուրտ գիշերներին չես կարող տաքանալ։ 

3. Կնոջը ցավ կարող է պատճառել միայն ճակատագրից հալածված տղամարդը։ 

4. Երբեք մի՛ վերադարձեք այնտեղ, որտեղից հեռացել եք, որքան էլ շատ ձեզ խնդրեն։ 

5. Ուժեղ տղամարդը կարիք չունի կնոջ միջոցով ինքնահաստատվելու։

6. Ես պատրաստ եմ ապրել աշխարհում, որը ղեկավարում են տղամարդիկ, եթե շարունակեմ այդ աշխարհում կին մնալ։ 

7. Ավելի լավ է մենակ լինել, քան թե դժվախտ, բայց ինչ-որ մեկի կողքին։ 

8. Չգիտեմ, թե ով է հայտնաբերել բարձրակրունկ կոշիկները, բայց կանայք նրան իրոք պարտական են։ 

9. Մենք՝ կանայքս, ունենք երկու զենք՝ աչքերի մատիտն ու արցունքները, սակայն, ցավոք, մենք դրանք միաժամանակ չենք կարող օգտագործել։ 

10. Ուշանալ՝ նշանակում է հասկանալ, որ քեզ սպասում են։ Հենց քեզ են սպասում, ու դու անփոխարինելի ես։ 

11. Կինը պետք է երկու գեղեցկություն ունենա՝ հայացքն ու շուրթերը։ Հայացքով նա կստիպի սիրահարվել, իսկ շուրթերով կապացուցի իր սերը։

12. Եթե դուք կարող եք ստիպել կնոջը ծիծաղել, ուրեմն՝ կարող եք անել նրա հետ, ինչ որ ցանկանաք։ 

13. Ես չեմ նեղանում, երբ ինձ հիմարիկ են կոչում։ Ես, մեկ է, գիտեմ, որ այդպես չէ։ 

14. Լավ համբույրն արժե նորից կրկնել։ 

15. Տղամարդիկ, որպես կանոն, անկողնում լավն են դառնում, երբ դավաճանում են իրենց կնոջը։ 

16. Այն ամենն, ինչ իրոք երջանկություն է պարգևում մարդուն, չի կարելի փողով գնել։ 

17. Փողի մեջ չէ երջանկությունը, այլ գնումներ կատարելու։