Սեպտեմբերի 24-ի վաղ առավոտից ՊԲ-ում մեկնարկել են ռազմավարական զորավարժություններ (Photo)


12:27 , 24 սեպտեմբեր, 2019

Սեպտեմբերի 24-ի վաղ առավոտից ՊԲ-ում մեկնարկել են «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով ռազմավարական զորավարժությունները:

Զորախաղերի այս փուլում զորամասերը տագնապով բերվել են մարտական պատրաստականության «լրիվ» աստիճանի, սկսվել է բացազատման շրջանների զբաղեցման, հրամանատարական և ղեկավարման կետերի ծավալման ու կահավորման գործընթացները: