Նիկոլը ծոծրակը կտեսնի, ներդրումներ չի տեսնի


12:04 , 24 սեպտեմբեր, 2019

Հայաստանը մտնում է ցնցումների նոր փուլ․ ԱԺ-ում քննարկվում է ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցը։ Նիկոլը չի գիտակցում, որ հոգևորականներին ծնկի բերելու, թիվ մեկ ուժային կառույցի ղեկավարի աշխատանքով տարուց ավել հպարտանալով և մեկ հայտարարությամբ ինքն իրեն հերքելու փորձով, առանց հիմնավորումներ ներկայացնելու աջ ու ձախ ձերբակալելու սպառնալիքներով, համախմբելու փոխարեն պառակտելով ծոծորակը կտեսնի, բայց ներդրումներ չի տեսնի։

Նիկոլի ստեղծած լարված մթնոլորտում գեներալ-գնդապետի՝ վկայի ներկայությամբ գործած ինքնասպանության ցավալի դեպքն էլ իր հերթին շատ մտավախություններ կառաջացնի պոտենցիալ ներդրողի մոտ։